Պատասխան խաղում ոչ-ոքի խաղալով «Դնեպրի» հետ` Դոնեցկի «Շախտյորը» նվաճեց ՈՒկրաինայի գավաթի եզրափակչին մասնակցելու իրավունք, մրցակից ունենալով երկրի նորընծա չեմպիոն Կիևի «Դինամոյին», որը գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում պարզապես ջախջախեց Դոնեցկի «Օլիմպիկին»` հաղթելով 4:1 հաշվով: Հիշեցնենք, որ անցած տարվա գավաթի եզրափակչում նույնպես մրցել են այս թիմերը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ